
ԲՀԿ-ականն «անբավարար» գնահատեց բյուջեի նախագիծը

Աժ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր ԱԺ-ում 2013թ» պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց, թե ներայացված ֆինանսական փաստաթղթի քննարկումները մի շարք հարցեր թողեցին անպատասխան:
«Ինչո՞ւ այս բյուջեն պատասխան չի տալիս աշխատեղերի ստեղծման տրամաբանությանը, բովանդակությանը, գործընթացին, ինչո՞ւ ենք հրաժարվել 2011-13թթ. ամրագրված միջնաժամկետ պետական ծախսերի ծրագրով՝ առ այն, որ երեք տարիների ընթացքում պետք է ստեղծվեն 50.000 փոքր և միջին ձեռնարկություններ, և 70.000 աշխատեղեր: Մենք դա ընդամենը փոխարինեցինք 10.000 աշխատատեղով, և այդ աշխատեղերի տեղը լավ չի երևում, պետք է ճշտել»,- ասաց Մ. Մելքումյանը, ում երկրորդ հարցադրումը վերաբերում էր աշխատատեղերի անորակ լինելուն, ինչի հետևանքով, ըստ պատգամավորի, մարդիկ հաճախ լքում են դրանք՝ հեռանալով երկրից:
«Գազաֆիկացման աստիճանը բվական բարձր է: Հիմա եկեք-տեսեք, որ գազի գնի թանկացման պայմաններում գյուղացիները գազ չեն օգտագործելու: Այդ գազի համակարգն ինչի՞ է ենթարկվել, երբ գազի սպառման ծավալների 30%-ն է սպառում բնակչությունը, իսկ ծախսերի 60%-ն ընկնում է բնակչության գազ մատակարարելու խնդրի վրա»,- նշեց պատգամավորը:
«Այս տեսքով այս բյուջեն ցույց չի տալիս աշխատատեղեր, եկամուտների աճ»,- հայտարարեց նա՝ ներկայացված բյուջեի նախագիծը գնահատելով անբավարար: Ըստ նրա՝ այս տեսքով նածագիծն ընդունելու դեպքում այն չի կարող լուծել այն խնդիրները, որոնք նույնիսկ Կառավարությունն է իր հնագմյա ծրագրով դրել իր առջև: