
Սա ինքնահոսի թողնված բյուջե է

Այսօր ԱԺ-ում՝ անդրադառնալով 2013թ. պետական բյուջեի նախագծին, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը նշեց, թե ինչպիսին Կառավարության ներկայացրած ծրագիրն է, այդպիսին նաև բյուջեն է:
Նրա խոսքով՝ «ներկայացված բյուջեն ինքնահոսի թողնված բյուջե է», որի նկատմամբ կասկածն էլ ավելի է խորանում է, երբ նայում ես ներկայացված թվերին: «Կարծես, որևէ գաղափարախոսություն չկա այս բյուջեում»,- նկատեց Վ. Օսկանյանը:
Ի պատասխան, ՀՀ ֆինանսնրերի նախարար Վաչե Գաբրիելյանն ասաց, թե ինքը համամիտ չէ հնչած գնահատականներին, և կարող է բերել թվեր, որոնք կհաստատեն իր խոսքերը: