Ավտովթարի հետևանքով մահացել է սահմանապահ զորքերի աշխատակիցը (լուսանկարներ)

Նոյեմբերի 10-ին ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 13:40-ի սահմաններում Արմավիր քաղաքի Կոմիտասի 24 հասցեի բնակիչ 49-ամյա Նորայր Եղիազարյանը, վարելով «ՎԱԶ 21 15» մակնիշի 30 ԴԴ 500 համարանիշի ավտոմեքենան, Գորիս-Տաթև ավտոճանապարհի 15-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվելով կողաշրջվել:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Գագիկ Շամշյանի փոխանցմամբ, վթարի հետևանքով Ն. Եղիազարյանը տեղում մահացել է: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները` վաշտի հրամանատար Արամ Գալստյանի գլխավորութամբ:

Մահացածը սահմանապահ զորքերի ծառայող է, ինչի համար էլ ժամանել են նաև Ռազմական ոստիկանության ծառայողները:

shamshyan.com

Տեսանյութեր

Լրահոս