Gallup-ի և Ահարոն Ադիբեկյանի հարցումները կրկնում են միմյանց. Գևորգ Պողոսյան

«Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը երեկ ներկայացրել է 2013 թվականի նախագահի հավանական թեկնածուների նախնական վարկանիշային ցուցակը, ըստ որի՝ առաջին տեղում գործող նախագահ Սերժ Սարգսյանն է, երկրորդում` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյան, իսկ երրորդ հորզոնականում, ըստ Ադիբեկյանի` «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն ու ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն են, հետո միայն ՀՅԴ ներկայացուցիչները՝ Վահան Հովհաննիսյանը և Արմեն Ռուստամյանը:

Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ Գևորգ Պողոսյանն այս առնչությամբ 168.am-ի հետ զրույցում ասաց.  «Եթե հիշում եք, Gallup-ն էլ է նույն արդյունքները ստացել, ինչ Ահարոն Ադիբեյանի հարցման հրապարակումներում է: Մեկը մյուսին կրկնելով տպագրում են: Կարծում եմ, որ նման հարցումներն անիմաստ է հիմա անցկացնել: Երբ կլինեն վերջնական առաջադրումները, նոր կարելի է ռեալ հարցումներ անցկացնել»:

Գևորգ Պողոսյանը նաև տեղեկացրեց, որ իր հարցումները կլինեն դեկտեմբեր ամսից ոչ շուտ, երբ արդեն հստակ կլինի քաղաքական դաշտն ու առաջադրված կլինեն թեկնածուները:

 

Կարդացեք նաև

 

 

Տեսանյութեր

Լրահոս