«Armenian Music Centre»-ը չի ցանկանում կրկին «տակ տալ»
«Ձայնասկավառակներ թողարկելու բիզնեսն արդեն մահանում է»,- այս մասին 168.am-ի հետ զրույցի ընթացքում ասաց «Armenian Music Centre»-ի տնօրեն Սամվել Ամիրաղյանը: Ըստ Սամվել Ամիրաղյանի, ձայնասկավառակ արտադրելու եղանակն է հնացած, իսկ այն, ինչ արտադրվում է` հիմնականում արտադրվում է մի քանի անհատների կողմից՝ իրենց երաժշտական խանութներում վաճառելու համար:
«Այնպես չէ, որ վիճակն այսօր է վատացել, դա անցյալ տարի էլ էր այդպես: Բացի դա, միայն Հայաստանում չի, որ մահանում է այս բիզնեսը, դրսում էլ է այդպես: Իսկ մեր երկրում, ինչքան շատ բողոքեցինք, այնքան ավելի շատ տարածվեցին ոչ օրիգինալ ձայնասկավառակները»,- մեզ հետ զրույցում ասաց Սամվել Ամիրաղյանը: Ինչպես տեղեկացանք «Armenian Music Centre»-ի տնօրենից, այսօր կենտրոնն ունի շուրջ 250 նախագիծ, որոնք ի կատար ածելն արդեն անիմաստ կլինի:
«Այդ նախագծերից իրականացրինք միայն մեկը: Դա կոմերցիոն ծրագիր էր: Էլ մտադրություն էլ չունենք ինչ-որ ծրագիր իրականացնելու: Կոպիտ ասած, չենք ցանկանում նորից «տակ տալ»»: