Կոռուպցիան կարող է հանգիստ լինել

Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել «Ժառանգություն» խմբակցության անդամներ Ռուբեն Հակոբյանի, Զարուհի Փոստանջյանի, Ալեքսանդր Արզումանյանի և Խաչատուր Քոքոբելյանի ներկայացրած «Կոռուպցիոն դրսևորումների և փաստերի վերաբերյալ» հակակոռուպցիոն ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագծին:

Հիշեցնենք, որ վերոնշյալ պատգամավորներն այս նախագիծը շրջանառության մեջ էին դրել մինչև խմբակցության տրոհումը: Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, որ նոր հակակոռուպցիոն մարմին ստեղծելու փոխարեն ճիշտ կլինի, եթե ուժեղացվեն արդեն իսկ գործող հանձնաժողովները:
Նշենք, որ հակապոռուպցիոն հանձնաժողովներ են գործում վարչապետին և նախագահին կից:

 

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930