Հռոմի պապին հնարավոր կլինի հետևել Twitter-ում
Առաջիկայում Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-րդը Twitter-ում իր միկրոբլոգը կունենա: Այդ մասին հայտնել էր Հռոմի Կաթոլիկ եկեղեցու պաշտոնական ներկայացուցիչը:
Ըստ Associated Press-ի՝ հայտնի է, որ 85-ամյա հովվապետը նախընտրում է գրել ձեռագիր և առօրյայում հազվադեպ է օգվում համակարգչից: Այդ իսկ պատճառով ենթադրվում է, որ նա պարզապես կթելադրի անհրաժեշտ տեքստը, որպեսզի օգնականները գրեն այն:
Ենթադրվում է, որ Twitter-ում հիմնականում կտեղադրվեն Հռոմի պապի քարոզներից և ուղերձներից հատվածներ: