Արամ Մանուկյանը մեկը ասել է և տաս-տասնհինգը՝ ստացել

Անդրադառնալով ՀՀՇ նախագահ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի այն հայտարարությանը, թե ՕԵԿ-ը քաղաքական դաշտի «խայտառակությունն է», ՕԵԿ փոխնախագահ Հովհաննես Մարգարյանն այսօր ասաց. «Փոքր մարդիկ, ովքեր ոչնչով աչքի չեն ընկել այս երկրում, բացի հռչակագիրը ընթերցելուց, չարությամբ, նախանձով կուրացած խոսում են, փորձում են ամեն ինչ անել, որ սևացնեն: Ինձ համար անընդունելի է, որ փորձում են վիրավորել քաղաքական ուժին, որը հարյուր հազարավոր անդամներ ունի:

Մենք երբեք չենք առաջնորդվել մեկ այլ քաղաքական ուժին ցեխ շպրտելու փիլիսոփայությանը: Նման խոսք կա՝ «մեկ են ասել, տասն են ստացել»: Հիմա Արամ Մանուկյանը մեկը ասել է և տաս-տասնհինգ ստացել է»:

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս