Բաժիններ՝

«Աստղագիտություն դպրոցների համար» DVD խտասկավառակ է լույս տեսել

Հայկական աստղագիտական ընկերությունը պատրաստել  և թողարկել է «Աստղագիտություն դպրոցների համար» DVD խտասկավառակ: Այն Հայաստանի դպրոցների աստղագիտության ծրագրերի համար անհրաժեշտ նյութերի հավաքածու է:

Խտասկավառակում տեղ են գտել թվայնացված տարբերակով 38 դասագրքեր, խնդրագրքեր, հանրագիտարաններ, տեղեկատուներ և այլ գրքեր, ինչպես նաև ամերիկյան «Աստղագիտությունն այսօր» ինտերակտիվ դասագիրքը, աստղագիտական վարժություններ, աստղագիտական համակարգչային 16 հանրամատչելի ծրագրեր, 1000-ի չափ լուսանկարներ, մի շարք շարժանկարներ, Բյուրականի աստղադիտարանի վերաբերյալ նյութեր, մեր խոշորագույն գիտնական Վիկտոր Համբարձումյանի կողմից և նրա մասին գրված 14 գրքեր, լուսանկարներ և նրա և Բյուրականի աստղադիտարանի մասին ֆիլմեր, 20 հայ աստղագետների կենսագրականներ, ինչպես նաև «Տիեզերքի եռաչափ ատլաս» կոչվող հանրամատչելի CD խտասկավառակը: Այս մասին 168.am-ին տեղեկացնում են Հայկական աստղագիտական ընկերությունից:

DVD խտասկավառակը կարող է օգտագործվել ուսումնական և հանրամատչելի նպատակներով և տրամադրվելու է դպրոցներին` հետագա ազատ բազմացման և տարածման համար: Նշենք, որ DVD խտասկավառակը թողարկվել է աստղագետների` ՀՀ դպրոցներ կատարվող այցելությունների և աստղագիտական դասախոսությունների անցկացման կապակցությամբ:

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ գրել էր 168.am-ը՝ ճանաչված աստղագետները դասախոսություններ կկարդան ոչ միայն Երևանում, այլև Հայաստանի բոլոր մարզերի դպրոցներում: Մանրամասները՝ այստեղ.

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս