
Ըստ կառավարության՝ արդյունաբերությունն ավելի լայն հասկացություն է, քան տնտեսությունը

ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում որոշում է ընդունել Գյումրու տնտեսական զարգացման հիմնադրամը վերանվանվել է Արդյունաբերության զարգացման հիմնադրամ։ Հետաքրքիրը, սակայն, որոշման պարզաբանումն է, որը տեղադրված է կառավարության պաշտոնական կայքում։ Պարզվում է, որ տնտեսությունը բառը արդյունաբերությամբ փոխարինելու շնորհիվ «կընդլայնվեն դրա խնդիրներն ու գործառույթները, որոնք ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության մի մասն են։ Այսպիսով, կառավարությունն իրագործում է հատուկ պետական աջակցության ծրագիր` կարևորելով փոքր և միջին ձեռնարկատիրության դերը տնտեսության զարգացման և հատկապես զբաղվածության ապահովման բնագավառում»։ է:
Եթե մինչ այս կարծում էինք, թե տնտեսությունն ավելի լայն հասկացություն է, որի մեջ մտնում են արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը և այլ ոլորտներ, ապա կառավարության տրամաբանությամբ հակառակն է։