Չեմպիոնների լիգայի պատմության մեջ ամենաշատ գոլերը խփել են Ռեալին
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիայից» ընդունած 2 գոլերից առաջինը թվով 200-րդն էր եվրոպական ակումբային գլխավոր մրցաշարում Մադրիդի «Ռեալի» համար ակումբի ողջ պատմության մեջ։
Վերջին 6 տնային խաղերում «Ռեալը» գոլ է բաց թողել։ Թիմի դարպասապահ Իկեր Կասիլյասը, մասնակցելով Չեմպիոնների լիգայի 126 խաղի, այժմ արդեն զբաղեցնում է այդ մրցաշարում ամենաշատ խաղերին մասնակցած ֆուտբոլիստների 3-րդ հորիզոնականը։ Նրան միայն գերազանցում են Ռաուլ Գոնսալեսն ու Ռայան Գիգզը։
Նշենք, որ մադրիդցիները մասնակցել են Չեմպիոնների լիգայի 498 հանդիպման՝ 9 անգամ նվաճելով չեմպիոնի կոչումը։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը