Բաժիններ՝

Միքայել Միքայելյան. Չեմ ընդունում բոլոնյան համակարգը

«Հայաստանի Մայր բուհը պատրաստում է հրաշալի կադրեր, սակայն ցավալին այն է, որ 7 հոգուց առավելագույնը երեքն են արժանի լինում գովասանքի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի ամբիոնի վարիչ, տ.գ.դ. Միքայել Միքայելյանը:

Հարցին, թե ինչ տարբերություններ կան տեղական բուհերի և Հայաստանում գործող արտասահմանյան բուհերի միջև, Մ.Միքայելյանը պատասխանեց. «Իրականում, եթե համեմատենք, ապա տարբերություններ գրեթե չկան: Միայն այն է, որ արտասահմանյան բուհերը պատրաստում են այնպիսի կադրեր, որոնք ավելի քան անկաշկանդ են լինում գործնականում: Սակայն ԵՊՀ-ն ունի հրաշալի շրջանավարտներ»:

Ըստ Միքայելյանի, ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետի շրջանավարտները մեծ պահանջարկ ունեն արտասահմանյան կազմակերպություններում: «Եթե ոչ հինգը, ապա չորս հոգին՝ անցած տարվա շրջանավարտներ, ավարտելով մեր Մայր բուհը, այժմ աշխատում են արտասահմանյան հիմնարկներում: Դա ապացուցում է, որ մեր բուհի կրթական որակը լավն է: Իհարկե, լինում են և խոտաններ, սակայն դա կա ամենուր»:

Հարցին, թե ինչ կարծիք ունի Մ.Միքայելյանը բոլոնյան համակարգի մասին, պատասխանեց. «Եթե անկեղծ լինեմ, սովետական կրթական համակարգն արդեն սպառել էր իրեն, սակայն հարկավոր էր հնի վրա կառուցել նորը, այլ ոչ թե՝ ամբողջությամբ փոփոխել»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս