Բաժիններ՝

Մոուրինյո. Հաջողություն եմ մաղթում Զիդանին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հերթական անգամ հաստատել է, որ «արքայական» ակումբի նախկին մարզական տնօրեն Զինեդին Զիդանի հետ խնդիրներ չի ունեցել:

Հիշեցնենք, որ Զիդանն իր պաշտոնից հեռացավ մարզիչ դառնալու համար: Շատերը շտապեցին ենթադրել, որ նա խնդիրներ ուներ պորտուգալացի մասնագետի հետ, սակայն հետագայում երկու կողմերն էլ հերքեցին այդ լուրերը:

«Հաջողություն եմ մաղթում Զիդանին: Հուսով եմ՝ նա նույնքան հաջողակ կլինի, որքան ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում»,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում AS-ը:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930