ՀԱԿ-ը բոլորի հետ պատրաստ է համագործակցել, բացի` ՕԵԿ-ից

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն այսօր ասուլիսում հայտարարել է, թե Սերժ Սարգսյանի հրաժարականին հասնելու համար ՀԱԿ-ը պատրաստ է համագործակցել քաղաքական բոլոր ուժերի հետ, բացի ՕԵԿ-ից: Ըստ Ա. Մանուկյանի` ՀԱԿ-ը պատրաստ է համագործակցել ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի և «Ժառանգության» հետ:

Իսկ ինչ վերաբերում է ՕԵԿ-ին, ապա Արամ Մանուկյանի խոսքով` «Օրինաց երկիրը» Հայաստանի քաղաքական դաշտի «խայտառակությունն է»:

Ըստ նրա` ՀՀԿ-ում նույնպես կան մարդիկ, ովքեր կողմ են Սերժ Սարգսյանի հեռանալուն, ուստի ՀԱԿ-ը պատրաստ է համագործակցել նաև ՀՀԿ այդ հատվածի հետ:

Տեսանյութեր

Լրահոս