ԲՀԿ-ի հետ համագործակցության որոշում չի եղել ՀԱԿ քաղխորհրդում

«ՄԻ-96» Կուսակցության վարչությունը հայտարարություն է տարածել, որտեղ անդրադառնում է 168.am-ին տված ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանի հարցազրույցին: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.

«ՀՀՇ-ական ստախոսության մասին.

 ԶԼՄ-ներում տեղ գտած ՀՀՇական երազանքն այն մասին, իբր ՀԱԿ-ը որոշում է ընդունել ԲՀԿ- հետ համագործակցության առիթով, չի համապատասխանում իրականությանը:

Մասնավորապես, առնվազն, մեր կուսակցությունը դեռևս այս տարվա ապրիլ ամսին, հանդես է եկել հայտարարությամբ ընտրական գործընթացներում ընտրախախտ ԲՀԿ-ի հետ ՀԱԿ-ի համագործակցության առարկությամբ և, համաձայն ՀԱԿ-ի քաղխորհրդում ձևավորված քվեարկության «կոնսենսուսային» կարգի, հիշյալ որոշման մասին երազելն անգամ, իրատեսական չէ:

Ճիշտ է, ԲՀԿ ղեկավարի կապիտալի նախնական կուտակումը տեղի է ունեցել ՀՀՇական իշխանության օրոք և ցանկություն կա նրան նորից տեսնել ՀՀՇ-ի կողքին, սակայն ինչու այս կարգի անբարո քայլերով:

Այսինքն, եթե որոշումն ընդունվել է ինչ-որ «ՀԱԿ կենտրոնական գրասենյակի» կողմից, ապա այդպես էլ պետք է ներկայացվի, քանի որ այն որևէ առնչություն չունի ՀԱԿ քաղխորհրդի, այդ թվում, մեզ հետ:

Ակնհայտ է, որ այդ գրասենյակը նույնպես սկսել է գործել ավազակաիշխանության օրենքներով, որի դեմ պայքարում, մենք բացառում ենք ՀԱԿ-ի որևէ համագործակցություն, այդ իշխանությունը կրող կամ նրան աջակցող ցանկացած կազմակերպության և անհատի հետ:

Այդ իմաստով, ԲՀԿ-ն դեռևս պետք է պատասխան տա ՀՀԿ-ի հետ համատեղ իրականացրած բոլոր ապօրինությունների համար, որոնք շարունակում են զրկանքներ պառճառել մեր հասարակությանը, այդ թվում, ընտրական գործընթացներում:

Մենք համոզված ենք, որ եթե ժամանակին նույն կերպ պատասխանատվության կանչվեր ՀՀՇ-ն, ապա այսօր մենք կունենայինք իրավական և «անամպ» երկիր:

Այդ կապակցությամբ, մեկ անգամ ևս հայտարարում ենք՝ ՀՀ հասարակական կյանքում, ՀԱԿ-ի համագործակցությունն այլ կազմակերպությունների հետ պետք է հիմնված լինի օրինականության և արդարության սկզբունքների վրա և, այդ իմաստով, դեմ ենք ներկա ԲՀԿ-ի հետ նրա համագործակցությանը:

Հանրահայտ է՝ անիրավ հիմքով օրինականություն չի ստեղծվում»:

«ՄԻ-96» Կուսակցության վարչություն

Տեսանյութեր

Լրահոս