
Պետպատվերն ավելի շատ կտրամադրվի մարզերին

2013-ի բյուջեով կփոխվի պետական պատվերով իրականացվող հիվանդանոցային բուժօգնության համար տրամադրվող միջոցների համամասնությունն` ի օգուտ մարզերի։ Ինչպես հայտնում են ՀՀ առողջապահությն նախարարությունից, այս մասին Լոռու մարզ կատարած իր այցի ժամանակ ասել է Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը: Եթե նախկինում ֆինանսավորման 70 տոկոսը կենտրոնացել է մայրաքաղաքում, հաջորդ տարի համամասնությունը կլինի 60-40 տոկոս` հաշվի առնելով Երևանում նեղ մասնագիտական և երրորդ մակարդակի կլինիկաների առկայությունը։ Մարզերում 10 տոկոսով կավելանա նաև պոլիկլինիկական ծառայության ֆինանսավորումը։
Դերենիկ Դումանյանը նաև տեղեկացրել է, որ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ 2013-ին Վանաձորում կսկսվի 190 մահճակալով նոր կենտրոնի շինարարությունը։ Նորագույն սարքավորումներով աշխատելու համար մարզի մասնագետները կվերապատրաստվեն։