![](/banners/BeFunky-design.jpg)
Նաիրա Զոհրաբյանի պատասխանը Դավիթ Շահնազարյանին
![](https://168.am/wp-content/uploads/2012/10/Nara12-e1352543801684.jpg)
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ազգային անվտանգության նախկին նախարար Դավիթ Շահնազարյանը հայտարարել էր. «Ես բազմիցս ասել եմ, որ ԲՀԿ-ն չէ լուրջ քաղաքական որոշումներ կայացնողը, ավելին` այդ որոշումները Հայաստանում չեն կայացվում. որոշումները կայացվում են հյուսիսում և փոխանցվում են ԲՀԿ-ին»:
168.am-ի հետ զրույցում ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն այս առնչությամբ ասաց. «Դավիթ Շահնազարյանը չի մոռացել երևի իր նախկին պաշտոնը, որը ենթադրում էր դավադրությունների տեսության պրոֆեսիոնալիզմի ցուցաբերում: Ես երբևէ դավադրությունների տեսության կողմնակիցը չեմ եղել և աշխատում եմ վերլուծել ու արձագանքել սթափ դատողություններին և ոչ թե նրանց, ում դատողությունների հիմքում ընկած են բացառապես դավադրությունների տեսությունները»: