«ՀԱԿ-ն ինքնուրույն քաղաքական գործոն չէ»
Հայ ազգային կոնգրեսի նախկին անդամ Դավիթ Շահնազարյանն այսօր մամուլի ասուլիսում անդրադարձավ Հայաստանի քաղաքական դաշտում առկա իշխանական քրեաօլիգարխիկ և ԲՀԿ-ի քրեաօլիգարխիկ բևեռներին` նրա արբանյակներով:
Լրագրողներից մեկի հարցին, թե արդյոք ՀԱԿ-ը մտնո՞ւմ է ԲՀԿ-ի արբանյակների մեջ, Դավիթ Շահնազարյանը պատասխանեց, որ ՀԱԿ-ի մասին մանրամասն մամուլում խոսել է և առայժմ ավելացնելու բան չունի:
«Ավելացնեմ միայն մի բան. այսօր ՀԱԿ-ն ինքնուրույն քաղաքական գործոն չէ, ավելի ճիշտ` որպես ինքնուրույն քաղաքական գործոն` գոյություն չունի»,- ասաց նա:
Իսկ հարցին` ԲՀԿ-ին ուղարկված ՀԱԿ-ի մեսսիջը ընկալելի՞ է, թե՞ ոչ, Դավիթ Շահնազարյանը պատասխանեց, որ նույնիսկ դա այլևս կարևոր չի համարում: