Մահացած զինծառայողները Արմավիրի մարզի տարբեր համայնքների բնակիչներ են

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակը հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացնում է, որ ս.թ. նոյեմբերի 1-ին ժամը 20:00-ի սահմաններում Քարվաճառի N զորամասին պատկանող «Ուրալ-375/236» մակնիշի ավտոմեքենան անձնակազմը տեղափոխելիս` թվով 19 պայմանագրային զինծառայող, Քարվաճառի «Հարուրի ձոր» կոչվող տարածքում ձորն է գլորվել:

Ըստ նախնական տվյալների, հանդիպակաց ընթացող ավտոմեքենայի լույսերի արձակման պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը, որի հետևանքով մահացել է 4 զինծառայող:

Տարածված հաղորդագության մեջ նշվում է մահացած չորս զինծառայողների և 15 վիրավորների անունները: Մահացածներ մեջ է նաև մեքենայի վարորդը:

168.am-ի տեղեկություններով` բոլոր զինծառայողները Արմավիրի մարզի տարբեր համայնքների բնակիչներ են, պայմանագրային զինծառայողներ:

Կարդացեք նաև

Ըստ չճշտված տեղեկությունների` մեքենայի վարորդը գտնվել է ոգելից խմիչքի ազդեցության տակ:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս