1067 բնակիչների 46%-ը հավանություն է տալիս ՀՀ նախագահի գործունեությանը

Gallup International Association-ի հայկական գրասենյակի տնօրեն Արամ Նավասարդյանի խոսքով` Հայաստանի 1067 բնակիչների  46%-ը հավանություն է տալիս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գործունեությանը: Նրա փոխանցմամբ` հարցումներն իրականցվել են ամբողջ Հայաստանի տարածքում 1067 մարդու:

ՀՀ նախագահի գործունեությանը հավանություն չեն տալիս հարցվածների 43%-ը, իսկ  12%-ը դժվարանում են պատասխանել:

ՀՀ Ազգային ժողովի գործունեությանը հավանություն է տալիս հարցվողների 33%-ը, հավանություն չի տալիս 55%-ը, 12%-ն էլ դժվարանում են պատասխանել:

ՀՀ կառավարության գործունեությանը հավանություն չեն տալիս հարցվածների 52%-ը,  հավանություն են տալիս 35%, դժվարանում են պատասխանել 13%-ը:

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս