ՀԱԿ-ի խնդիրը մի մարդու իշխանության բերելն է

«ՀԱԿ-ում և ՀԱԿ-ի շուրջ հավաքված մարդկանց նպատակը մի մարդու իշխանության բերելն է: 5 տարի այդ ամբողջ զանգվածի կյանքի նպատակը դա է: Ի՞նչ նշանակություն ունի, թե այդ մարդուն ի՞նչ ճանապարհով են բերում իշխանության` ցանկացած ճանապարհով էլ կբերեն, այսպես ասած` սատանայի հետ էլ կխոսեն, միայն թե բերեն իշխանության: Նման խնդիր են լուծում` ծաղր ու ծանակի ենթարկելով ժողովրդին, խաբեությամբ, քանի որ մարդիկ նույնիսկ չեն թաքցնում իրենց նպատակը: Իսկ իրենց առջև դրված խնդիրը կապ չունի հասարակության և ընդհանրապես պետական շահերի հետ: Այսօր փոխվել են ձևերը, սակայն նպատակը նույնն է մնացել:

Դա է պատճառը, որ մենք այսօր տեսնում ենք ձևերի մուտացիա. ինչ-որ պահից հետո ասելու են` միտինգներ չանենք, գնանք Սերժ Սարգսյանի հետ խոսենք, եթե չստացվի, կասեն` հիմա էլ գնանք սրանց հետ խոսենք, վաղն էլ կգնանք Էրդողանի հետ կխոսենք: Եվ դա է պատճառը, որ հասարակության մեծ մասը հասկացել է և դարձել է անտարբեր` դեռևս գիտակցության չգալով, թե ինչպե՞ս փոխեն այս պրոցեսը»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է քաղաքագետ Մանվել Սարգսյանը:

Մանվել Սարգսյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք այստեղ.

Տեսանյութեր

Լրահոս