
Սանթոսը Նեյմարին փոխարինող է գտել

«Սանթոսի» 19-ամյա ֆուտբոլիստ Ժիվանիլդո Պուլգաս դա Սիլվայի նկարներն ավելի ու ավելի հաճախ են հայտնվում բրազիլական թերթերի առաջին էջերում: Բրազիլիայում նրան համարում են Նեյմարի հետնորդը:
Դա Սիլվան դեռ 5 ամիս առաջ էր հայտնվել բրազիլական ամենատիտղոսակիր ակումբի կազմում, բայց միայն այժմ է սկսել ցուցադրել այն խաղը, որը նրանից ակնկալում էին: Նախորդ շաբաթ Ժիվագոլը (այսպես են նրան անվանում տեղի ԶԼՄ-ները) «Սանթոսի» երիտասարդական թիմին օգնել է ջախջախել «Ֆլամենգոյին»՝ 4:1: Դա Սիլվան այդ խաղում 2 գոլ է խփել ու 2 գոլային փոխանցում կատարել:
Բրազիլացի մասնագետների կարծիքով՝ «Սանթսի» ղեկավարները Նեյմարի հեռանալուց հետո ամբողջ հույսը կկապեն Ժիվանիլդոյի ու 16-ամյա ծագող աստղ Գաբրիել Բարբոսայի հետ:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը