Մարկոս Պիզելլիի միակ գոլը Կուբանին դուրս բերեց Ռուսաստանի գավաթի 1/4 եզրափակիչ
Կրասնոդարում ավարտվեց այդ քաղաքի երկու ակումբների հանդիպումը Ռուսաստանի գավաթի 1/8 եզրափակչի շրջանակներում։ «Կուբանը» 1։0 հաշվով առավելության հասավ «Կրասնոդարի» նկատմամբ և պատմության ընթացքում առաջին անգամ դուրս եկավ քառորդ եզրափակիչ։
Հաղթող թիմի միակ գոլը 19-րդ րոպեին խփեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելլին, ով մինչև վերջին րոպեն անցկացրեց խաղադաշտում։ Գոլից անմիջապես հետո Մարկոսը կարող էր կրկնապատկել հաշիվը, սակայն անկյունայինից կատարած նրա հարվածից հետո գնդակը ետ մղվեց դարպասաձողից: 59-րդ րոպեին փոխարինելով Իվելին Պոպովին՝ խաղադաշտ դուրս եկավ մեր հավաքականի մեկ այլ կիսապաշտպան Արազ Օզբիլիսը, ով ակտիվացրեց իր թիմի խաղը։
Հիշեցնենք, որ այս խաղում «Կրասնոդարի» կազմում հայտավորված չէր Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը