
Վլադիմիր Հակոբյանը հաղթանակով մեկնարկեց. Չիգորինի հուշամրցաշար

Սանկտ Պետերբուրգում մեկնարկեց Չիգորինի հուշամրցաշարը, որին մասնակցում են մի շարք հայ գրոսմայստերներ, այդ թվում՝ Հայաստանի 2-րդ ուժեղագույն գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը (2703): Օլիմպիական կրկնակի չեմպիոն Հակոբյանն առաջին տուրում սև խաղաքարերով առավելության հասավ Ռուսաստանը ներկայացնող Օդիսեյ Սուլեյմանյանցի (2227) նկատմամբ:
Հայ շախմատիստների մասնակցությամբ մյուս պարտիաներում գրանցվեցին հետևյալ արդյունքները.
Զավեն Անդրիասյան (2604) – Արմեն Անտինյան (2177)՝ 0:1
Արթուր Գաբրիելյան (2592) – Սանդուգաչ Շայդուլինա (2162)՝ 1:0
Իվան Պոպով (2614) – Աննա Հայրապետյան (2185)՝ 1:0
Վլադիմիր Պողոսյան (2143) – Վլադիմիր Եպիշին (2574)՝ 0:1
Ավետիք Գրիգորյան (2572) – Միքայել Նասլունդ (2142)՝ 1:0
Կիրիլ Ստուպակ (2520) – Տիգրան Նազարեթյան (2121)՝ 1:0
Հովիկ Հայրապետյան (2450) – Սերգեյ Իվանով (2060)՝ 1:0
Լեոնիդ Մալցև (1947) – Վահե Բաղդասարյան (2373)՝ 1/2
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը