Յուրա Մովսիսյան. Մրցակիցը թույլ չտվեց գոլ խփել
Երեկ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի «Վոլգա» – «Կրասնոդար» խաղում գրանցվեց ոչ-ոքի՝ 1։1։ Խաղից հետո «Վոլգա» – «Կրասնոդար» դիմակայության ամենաարդյունավետ ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը, ով 5 գնակ է խփել «Վոլգայի» դարպասը, պատասխանել է Sovsport-ի լրագրողի հացերին։
Տեղեկացնենք, որ Յուրա Մովսիսյանը Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկուների ցուցակում է, սակայն երեկ նա չկարողացավ աչքի ընկնել գոլով։
-Յուրա, եղանակյին պայմաններն ազդեցի՞ն խաղի վրա։
-Իրականում, շատ դժվար է խաղալ, երբ ցուրտ է։ Սակայն երկու թիմերի համար էլ եղանակը նույնն է, և ցածր ջերմաստիճանը չի կարելի ցածր արդյունավետության պատճառ համարել։
-Այդ դեպքում, ո՞րն է պատճառը, որ լավագույն ռմբարկուն երեկ գոլի հեղինակ չդարձավ։
-Մրցակիցը թույլ չտվեց անել դա։ Պետք է հատուկ նշել «Վոլգայի» պաշտպանության լավ խաղը։ Դե իսկ իմ խաղը… Չգիտեմ, հնարավոր է՝ մրցակցի տուգանայինում բավականին ագրեսիվ չէի։
-«Վոլգայի» հարձակվող Բիբիլովը դարձել է իր թիմի հոբելյանական 50-րդ գոլի հեղինակ (Պրեմիեր լիգայի առաջնություններում)՝ գնդակ խփելով հեռու տարածությունից։ Իմ փորձից ելնելով կարող եմ ասել՝ որքան դժվար է որոշում կայացնել նման հեռավորությունից հարված կատարելու ժամանակ։
-Գեղեցիկ գոլ էր, ես շնորհավորում եմ Շոթա Բիբիլովին «Վոլգայի» հոբելյանական գոլի կապակցությամբ։ Դուք իրավացի եք, նման հարված կատարելն իրոք դժվար է, գոլ խփելու հավանականությունը մեծ չէ, քանի դարպասապահը տեսնում է հարվածի պահը և կարող է արձագանքել դրան։ Սակայն հարձակվողը պետք է հարվածի ցանկացած դիրքից, թեկուզ և այդ դիրքն անհարմար է, իսկ այդ դեպքում գոլեր կլինեն։ Ինձ համար կարևորն այն էր, որ տանտերերի հոբելյանական գոլից հետո մենք կարողացանք հավասարեցնել հաշիվը։
-Բաց թողած գնդակը նոր էմոցիաներ ավելացրե՞ց «Կրասնոդարի» ֆուտբոլիստների մոտ։
-Այո, դա այդպես է։ Գոլ բաց թողնելով՝ թիմը միանգամից նետվեց առաջ իրավիճակը փրկելու համար։ Մեզ հաջողվեց խփել պատասխան գնդակը և չպարտվել։
-Համաձայնե՛ք՝ ոչ-ոքին ամենվատ արդյունքը չէ արտագնա խաղի համար։
-Այս դեպքում՝ ոչ։ Մենք Նիժնի Նովգորոդ էինք եկել հաղթելու համար և պետք է հաղթեինք։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը