Բաժիններ՝

Սուբիսարետան հերքել է Նեյմարի տեղափոխության մասին լուրերը

«Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի մարզական տնօրեն Անդոնի Սուբիսարետան հերքել է բրազիլացի հարձակվող Նեյմարի տրանսֆերի շուրջ կնքված համաձայնության մասին լուրերը: Հաղորդում է Canal+ հեռուստաալիքը:

«Նեյմարը պատկանում է «Սանթոսին» մինչև 2014 թվականը: Ես անգամ չեմ կարող պատկերացնել, թե որտեղից է դուրս եկել նման տեղեկություն, այն չի համապատասխանում իրականությանը», – ասել է նա:

Հիշեցնենք, որ վերջերս մամուլում տեղեկություն էր հայտնվել, թե «Բարսելոնան» «Սանթոսին» արդեն վճարել է բրազիլացի աստղի տրանսֆերի մի մասը:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031