
Բարսելոնան 5 անպատասխան գնդակ ուղարկեց Ռայո Վալյեկանոյի դարպասը (տեսանյութ)

«Բարսելոնան» Իսպանիայի առաջնության 9-րդ տուրում առանց մեծ ջանքեր գործադրելու ջախջախեց «Ռայո Վալյեկանոյին»: Կատալոնացիները 5 անպատասխան գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասն ու վաստակած 25 միավորով միանձնյա գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Լիոնել Մեսսին դարձավ դուբլի (48′, 88′) հեղինակ` իր 13-րդ գոլը խփելով ընթացիկ առաջնությունում: Մեկական անգամ էլ աչքի ընկան Դավիդ Վիլյան, Չավին ու Սեսկ Ֆաբրեգասը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը