
Հենրիխ Մխիթարյանը՝ Տավրիա – Շախտյոր խաղի հյուրերի լավագույն ֆուտբոլիստ

Քիչ առաջ հայտնի է դարձել, որ Ուկրաինայի առաջնության 13-րդ տուրի «Տավրիա» – «Շախտյոր» հանդիպման հյուրերի ակզմում լավագույն ֆուտբոլիստ է դարձել դոնեցկյան թիմի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Այս որոշման ամսին հայտարարել է Միրչա Լուչեսկուն։ Այս մասին հաղորդում է «Շախտյորի» պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ այդ խաղն ավարտվել է հյուրերի հաղթանակով՝ 1։0 հաշվով, իսկ միակ գոլի հեղինակ է դարձել Տեյշեյրան, ում գոլային փոխանցում է կատարել Հենրիխ Մխիթարյանը։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը