Երկրի չեմպիոնը հաղթում է Իմպուլսին
Հոկտեմբերի 27-ին Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 27-րդ տուրում կայացել է երկու հանդիպում։ Մենք արդեն տեղեկացրել ենք, որ «Արարատը» «Բանանցի» նկատմամբ հաղթանակի շնորհիվ կարողացել է շրջանցել մրցակցին և լքել Հայաստանի առաջնության մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականը։
Մյուս խաղում, որն ավարտվեց քիչ առաջ, երկրի գործող չեմպիոն «Ուլիսը» համառ պայքարում առավելության հասավ «Իմպուլսի» նկատմամբ։
«Արարատ»-«Բանանց» 1:0 (1:0)
Աբովյան, «Քաղաքային» մարզադաշտ
Մրցավար՝ Արման Ղուշչյան
Գոլը՝ Ավետիք Կիրակոսյան, 10
Մրցավար՝ Արման Ղուշչյան
Գոլը՝ Ավետիք Կիրակոսյան, 10
«Ուլիս»-«Իմպուլս» 2:1 (2:0)
Երևան, «Հանրապետական» մարզադաշտ
Մրցավար՝ Սուրեն Բալիյան
Գոլերը՝ Արտակ Գրիգորյան, 28, Արսեն Բալաբեկյան, 45 («Ուլիս»), Նորայր Գյոզալյան, 82 («Իմպուլս»)
Մրցավար՝ Սուրեն Բալիյան
Գոլերը՝ Արտակ Գրիգորյան, 28, Արսեն Բալաբեկյան, 45 («Ուլիս»), Նորայր Գյոզալյան, 82 («Իմպուլս»)
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը