
Հենրիխ Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ. Շախտյորը 13-րդ անընդմեջ հաղթանակը տարավ

Ուկրաինայի առաջնության 13-րդ տուրում Դոնեցկի «Շախտյորը» հյուրընկալվելիս 1:0 հաշվով պարտության մատնեց Սիմֆերոպոլի «Տավրիային» ու շարունակում է բացարձակ արդյունքով (39 մ.) գլխավորել մրցաշարային աղյուսակը:
Հանդիպման 49-րդ րոպեին միակ գոլը խփեց Տեյշեյրան, իսկ գոլային փոխանցումը կատարեց Հայաստանի հավաքականի և «հանքափորների» առաջատար Հենրիխ Մխիթարյանը:
Ցավոք, Մխիթարյանը, ով գլխավորում է Ուկրաինայի ընթացիկ առաջնության ռմբարկուների ցանկը, չկարողացավ գոլի հեղինակ դառնալ, սակայն մասնակցեց ամբողջ հանդիպմանը և հերթական անգամ լավագույնն էր խաղադաշտում:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը