Բաժիններ՝

Իտալացիները չափից դուրս շատ են կենտրոնացած Ա սերիայի վրա. Լուչեսկու

«Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն բացատրել է եվրոգավաթներում իտալական ակումբների անհաջող հանդես գալու պատճառները:

«Նրանք չափից դուրս շատ են կենտրոնացած Ա սերիայի վրա և անտեսում են եվրոգավաթները: Իտալական ակումբները չպետք է մոռանան, որ իտալական ֆուտբոլի իմիջը ձևավորվում է Չեմպիոնների լիգայում և Եվրոպա լիգայում ցուցադրած արդյունքների շնորհիվ:
Չափազանց շատ ուշադրություն է դարձվում սկուդետոյի համար պայքարին: Դիտել եմ «Նապոլիի» և «Դնեպրի» հանդիպումը: Նրանք սխալվում են, եթե կարծում են, որ կարող են մրցունակ լինել Եվրոպայում՝ չօգտագործելով ուժեղագույն ֆուտբոլիստներին», – Լուչեսկուի խոսքերը մեջբերում է Football Italia-ն:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031