Բաժիններ՝

Բուֆոն. Հաճույքով եմ հիշում Բ սերիան

«Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը հուսով է, որ դեռ առնվազն 3 տարի հանդես կգա թուրինյան ակումբում:

««Յուվենտուսի» կազմում հանդես եմ գալիս արդեն 12 տարի: Այստեղ եմ անցկացրել կարիերայիս գրեթե կեսը: Հուսով եմ, որ դեռ երկար կմնամ այստեղ և կհասնեմ 15 տարվա սահմանին: Ոչ բոլորը կարող են հպարտանալ, որ այդքան երկար ժամանակ թիմի կարևոր մասնիկ են հանդիսացել:

Ոչ մի բանի համար չեմ ափսոսում: Առաջի 5 տարիները պարզապես ֆանտաստիկ էին` չնայած, որ Չեմպիոնների լիգայում երբեմն վատ էինք հանդես գալիս: Կար ժամանակ, որ Եվրոպայի ուժեղագույն թիմն էինք, բայց Չեմպիոնների լիգան չհաջողվեց հաղթել:

Բ սերիան նույնպես հաճույքով եմ հիշում: Այլ թիմ տեղափոխվելը շատ հեշտ էր, բայց ես պարտք էի երկրպագուներին: Ուզում եմ նախքան կարիերայիս ավարտը կարևոր բան նվաճել «Յուվենտուսի» հետ»,- ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում Goal.com-ը:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031