Բաժիններ՝

Հայաստանի պատվիրակությունը կմասնակցի Եվրոպայի ձմեռային երիտասարդական 11-րդ օլիմպիական փառատոնին

Ռումինիայում 2013թ. փետրվարին անցկացվելիք Եվրոպայի ձմեռային երիտասարդական 11–րդ օլիմպիական փառատոնն ամենախոշորը կլինի այդ երկրի մարզական պատմությունում: Բրաշով քաղաքում փետրվարի 16-20-ը կայանալիք ձմեռային այդ մարզահանդեսին նախատեսվում է հին աշխարհամասի  49 երկրների պատվիրակների մասնակցությունը:

Երիտասարդ մարզիկ – մարզուհիներն իրենց հարաբերությունները կդրսևորեն ութ մարզաձևերում` լեռնադահուկ, դահուկավազք, դահուկացատկ, բիաթլոն, գեղասահք, չմշկավազք, սնոուբորդ և հոկեյ:

Եվրոպայի ձմեռային երիտասարդական օլիմպիական առաջին փառատոնը տեղի է ունեցել 1993 թ` Իտալիայի Աոստա քաղաքում:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը, առաջիկա փառատոնին նախատեսվում է նաև ՀՀ պատվիրակության մասնակցությունը:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031