Արթուր Եդիգարյան. Վստահ եմ` կպահպանենք տեղը Պրեմիեր լիգայում
Հայաստանի ազգային հավաքականի և «Գովերլայի» կիսապաշտպան Արթուր Եդիգարյանն ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում խոսել է, թե ինչպես է հարմարվել թիմում, կիսվել Ուկրաինայից ստացած տպավորություններով ու մեկնաբանել է «Կարպատների» հետ խաղը:
–Արթուր, ինչպե՞ս եք հարմարվել նոր թիմում:
-Հիանալի: Այստեղ լավ կոլեկտիվ է հավաքված, թե մարզչական շտաբը, թե տղաները: Ամեն խաղին մենք դաշտ ենք դուրս գալիս հաղթելու համար, իհարկե, ոչ միշտ է դա տեղի ունենում: Բայց մենք լավ թիմ ունենք և ամեն խաղում ջանք չենք խնայի միավորներ վաստակելու համար:
-Ի՞նչ կասեք Ուկրաինայի մասին:
-Ինձ շատ է դուր գալիս: Ես առաջ եղել եմ այստեղ, երբ հանդես էի գալիս Հայաստանի երիտասարդական հավաքականում, 2006թ-ին «Փյունիկի» կազմում խաղացել եմ Դոնեցկի «Շախտյորի» հետ:
-Ինչպե՞ս կգնահատեք ուկրաինական Պրեմիեր լիգայի մակարդակը:
-Ուժեղ առաջնություն է: Ինձ դուր է գալիս, որ այստեղ բավականին արագ խաղացողներ են: Կա որոշակի տակտիկա, տեխնիկա, կա ամեն ինչ:
-Ուկրաինայի առաջնությունում Հայաստանից շատ ֆուտբոլիստներ են ելույթ ունենում: Նրանց հետ կապ պահո՞ւմ եք:
-Այո, Ուկրաինայում խաղացողներից բոորի հետ էլ կապի մեջ եմ: «Մետալուրգից» Մկրտչյանը, Ղազարյանը, ինչպես նաև «Շախտյորից» Մխիթարյանը հավաքականի իմ թիմակիցներն են: Իհարկե շփվում ենք:
-«Կարպատների» հետ վերջին հանդիպման հաշիվը գոհացնո՞ղ է:
-Մարզիչը գոհ էր մեր խաղից: Մենք պահեր ստեղծեցինք, որ բավական էր հաղթելու համար, սակայն մեզ համար ամենակարևորն էր, որ չպարտվեցինք այս մրցավեճում: Սա ֆուտբոլ է, ամեն ինչ պատահում էի, կարող էինք և հաղթել, և պարտվել:
-Մինչև հանդիպումը ձեզ ասե՞լ էին, որ սա սկզբունքային մրցավեճ է` Արևմտյան ուկրաինական դերբի:
-Ասել են, իհարկե: Մենք լսում ենք, թե ինչ է մեզ ասում ասում մարզիչը: Նա նշում է, որ յուրաքանչյուր խաղում պետք է հաղթել, պետք է պայքարել միավորներ վաստակելու համար: Եթե թիմը մնա Պրեմիեր Լիգայում, դա լավ արդյունք կլինի:
-Հաջորդ խաղն այս շաբաթ «Կրիվբասի» հետ է: Ի՞նչ գիտեք առաջիկա մրցակցի մասին:
-Նայել եմ նրանց մասնակցությամբ այս մրցաշրջանի երկու-երեք հանդիպում: Նրանք շղթայված են խաղում, չեն թողնում ազատ տարածություններ: «Կրիվբասը» լավ թիմ է, բայց մենք հանդես են գալու մեր հարկի տակ ու այս խաղում հաղթանակի համար կանենք ամեն ինչ:
-Ձեր կարծիքով, ո՞րն է այս մրցաշրջանում «Գովերլայի» մաքսիմումը:
-Առաջնության մեկնարկում մենք խաղացինք բոլոր առաջատարների հետ` և «Դինամոյի», և «Շախտյորի», և «Մետալիստի», և «Դնեպրի», իսկ հիմա խաղում ենք միջակ թիմերի հետ ու միավորներ վաստակում: Մենք լավ ենք խաղում, շատ բան է ստացվում: Վստահ եմ, որ մենք կմնանք Պրեմիեր լիգայում:
-Ի՞նչ կասեք թիմի երկրպագուների մասին:
-Նրանք միշտ լավ աջակցություն են ցույց տալիս: Թե խաղից առաջ, թե հետո միշտ մեր կողքին են, չեն լքում մեզ: Դա ինձ շատ է ուրախացնում:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը