Բաժիններ՝

Դի Մարիա. Բորուսիայի դեմ մեզ հեշտ չի լինի

«Ռեալի» կիսապաշտպան Անխել դի Մարիան կիսվել է իր ակնկալիքներով Չեմպիոնների լիգայի շրջանակներում Դորտմունդի «Բորուսիայի» հետ խաղի նախաշեմին:

«Մենք գիտենք, որ հեշտ չի լինի: Սակայն եթե գործենք մեր խաղաոճով, հուսով եմ` կկարողանանք հաղթել: Վերջին ժամանակներս մեր գործերը վատ չեն ընթանում: Գոհ ենք մեր խաղից ու յուրաքանչյուր հանդիպմանը ձգտում ենք հաղթանակի:

Ես չեմ խոսել Մոուրինյոյի հետ առաջիկա խաղի մասին: Բայց ես պատրաստ եմ խաղալ ցանկացած դիրքում, որը նա կորոշի ինձ համար»,-Դի Մարիայի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:

«Ինձ համար ամենակարևորն է խաղադաշտ դուրս գալ: Ես պատրաստ եմ հաճույքով խաղալ ցանկացած դիրքում, որտեղ մարզիչը կասի: Եվ միշտ փորձում եմ անել ամեն ինչ թիմին օգտակար լինելու համար»:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս