Հենրիխ Մխիթարյան. Թող այլևս գոլ չխփեմ, բայց թիմն առաջ գնա
«Շախտյորի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի «Չելսիի» հետ հանդիպումից հետո (2։1) պատասխանել է ակումբի պաշտոնական կայքի հարցերին։
-Բոլոր 90 րոպեների ընթացքում «Շախտյորը» վազում էր, կարծես թևեր առած լիներ…
-Մենք պարզապես լավ ենք նախապատրաստվում։
-Ի՞նչ ասաց Միսթերը խաղից հետո։
-Ասաց, որ դեռ ամեն ինչ առջևում է, դեռ երեք խաղ ունենք։ Պետք աշխատենք և միավորներ վաստակենք։
-Գիտե՞ք, որ «Յուվենտուսը» միավորներ է կորցրել։
-Գիտեմ, սակայն դա ոչ մի նշանակություն չունի։ Մենք պետք է կենտրոնանանք մեր խաղի վրա, այլ չնայենք մրցակիցների արդյունքներին։
-Նեղսրտած ես, որ չկարողացար աչքի ընկնել։
-Հնարավոր է, կա այդպիսի բան։ Սակայն ամենակարևորը թիմի հաղթանակն է։ Թո՛ղ ես այլևս գոլ չխփեմ, բայց թիմն առաջ գնա։
-Առաջնությունում դու շատ գոլերի հեղինակ ես դարձել։ Ավելին, քան Չեմպիոնների լիգայում։ Այս խաղերում դու այլ գործառույթներ ունե՞ս։
-Ես կատարում եմ այն, ինչ մարզիչն է ասում։ Չեմ կարող առաջադրանքներ կատարել սեփական նպատակներից ելնելով։ Սակայն կաշխատեմ, որ գոլի հեղինակ դառնամ։
Այս մասին հաղորդում է Terrikon.comը։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը