Բաժիններ՝

Նիկիտա Սիմոնյանը հերքում է Ֆրանչեսկո Տոտիի հետ կապված լուրերը

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, իտալական մամուլում տեղեկություն էր հայտնվել, թե ՌՖՄ փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը «Ռոմայի» հարձակվող Ֆրանչեսկո Տոտիի հետ Հռոմում կայացած հանդիպման ժամանակ վերջինիս առաջարկել էր կարիերան շարունակել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում։ Սակայն Սիմոնյանը հայտարարել է, որ Տոտիին նման առաջարկ չի արել։

«Բնականաբար ես նրան ոչ մի առաջարկ էլ չեմ արել։ Իհարկե, ես միշտ պատրաստ եմ նրան դիմավորել Ռուսաստանում, եթե ռուսական թիմերից որևէ մեկը  հետաքրքրվի նրանով։

Երեկ մենք հանդիպել ենք, լուսանկարվել, զրուցել, և նա ինձ վրա հաճելի մարդու տպավորություն է թողել, սակայն ես ոչ մի առաջարկ չեմ արել», – Սիմոնյանի խոսքերն է մեջբերում Gazeta.ru-ն։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս