
Ռեալը հեշտությամբ հաղթեց Սելտային. Ռոնալդուն գլխավորեց ռմբարկուների ցանկը (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 8-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում առանց մեծ դժվարության 2:0 հաշվով պարտության մատնեց «Սելտայյին» և վաստակած 14 միավորով բարձրացավ մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնական: «Արքայական» ակումբի կազմում գոլերի հեղինակներ դարձան Գոնսալո Իգուաինն (11′) ու Կրիշտիանո Ռոնալդուն (67′, 11 մ.): Վերջինիս համար այս գոլն 9-րդ էր ընթացիկ մրցաշրջանում և այժմ Ռոանլդուն միանձնյա գլխավորում է Պրիմերայի ռմբարկուների ցանկը:
Հիշեցնենք, որ Լիոնել Մեսսին ու Ռադամել Ֆալկաոն 8-ական գոլ են խփել, սակայն նրանց թիմերը՝ «Բարսելոնան» ու «Ատլետիկոն» դեռ չեն անցկացրել 12-րդ տուրի՝ իրենց հանդիպումները:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը