Բաժիններ՝

Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքին

Այսօր «Շախտյորի» ֆուտբոլիստների հետ շփվելու համար ՈւԵՖԱ-ի պաշտոնական ներկայացուցիչները ժամանել են թիմի մարզաբազա: Լրագրողները հնարավորություն են ունեցել ներկա գտնվել թիմի մարզմանը, ինչպես նաև անհատական հարցազրույցներ են վերցրել թիմի ավագ Դարիո Սրնայից, բրազիլացի Ֆերնանդինյոյից և ընթացիկ մրցաշրջանի լավագույն ռմբարկու, Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանից:

Հետաքրքրի է, որ յուրաքանչյուր խաղացող իրեն հարմար լեզվով է շփվել լրագրողների հետ: Այսպես` Դարիոն հարցազրույց է տվել խորվաթերենով, Ֆերնանդինյոն` պորտուգալերենով, իսկ Մխիթարյանը` ռուսերենով: Բոլոր նյութերը մոտակա օրերին կհայտնվեն uefa.com կայքում, Champions ամսագրում, ինչպես նաև Չեմպիոնների լիգային նվիրված հաղորդաշարում: Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031