Բաժիններ՝

Կրասնոդարը հաղթում է Ալանիային. Յուրա Մովսիսյանը խաղաց առանց փոխարինման (տեսանյութ)

Ռուսաստանի առաջնության 12-րդ տուրում «Կրասնոդարը» սեփական հարկի տակ 2:0 հաշվով շատ կարևոր հաղթանակ տարավ «Ալանիայի» նկատմամբ և վաստակած 15 միավորով բարձրացավ մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնական: Տանտերերի կազմում գոլերի հեղինակներ դարձան Շիպիցինն ու Դրինչիչը:

Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը «Կրասնոդարի» մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ հանդիպմանը: Այսօր Յուրան իր նման չէր խաղում և այնքան էլ նկատելի չէր խաղադաշտում, իսկ 84-րդ րոպեին մրցակցի գրոհը կանոնների խախտմամբ կասեցնելու համար արժանացավ դեղին քարտի:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս