Բաժիններ՝

Սիրիայում հայ է զոհվել

Լիբանանում ՀՀ դեսանատունը հաստատել է ահաբեկչության արդյունքում Ժորժետա Սարգսյանի զոհվելու վերաբերյալ տարածված լուրերը: Ինչպես նշում է panorama.am-ը, այս լուրը մասին հայտնել են ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից:

Նշենք, որ ավելի վաղ «Ռեգնում» գործակալությունը, հղում անելով «Nouvelles d’Armenie» պարբերականին, գրել էր, թե զոհվածների շարքում է ազգությամբ հայ Ժորժետա Սարգսյանը: Եվս մեկ հայ, իննամյա Նոյ Դոդելյանի անունը առկա է վիրավորների ցանկում:

Երեկ երեկոյան ականապատ ավտոմեքենա էր պայթել Բեյրութի Սասին հրապարակում, մայաքաղաքի առավելապես քրիստոնյա բնակչությամբ Աշրաֆիե թաղամասում:

Ահաբեկչության հետևանքով զոհվել էր մի քանի մարդ, այդ թվում լիբանանյան ազգային անվտանգության բարձրաստիճան պաշտոնյա Վիսամ ալ-Հասանը: Վիրավորների թիվը անցնում է 8 տասնյակը: Լիբանանյան դիտորդները ահաբեկչությունը կապում են հարևան Սիրիայում տեղի ունեցող դեպքերի հետ, որտեղ 20 ամսից ավելի չի դադարում կառավարական զորքերի և զինված ապստամբական խմբավորումների միջև ռազմական դիմակայությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս