Բաժիններ՝

Դեռ ոչ մի բրազիլական մարզադաշտ պատրաստ չէ Կոնֆեդերացիայի գավաթին. Վալկ

ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկը հայտարարել է, որ ֆուտբոլային կազմակերպության ղեկավարությունը դժգոհ է Բրազիլիայի պատրաստությունից Կոնֆեդերացիայի գավաթի խաղարկությանը, որը տեղի է ունենալու 2013 թվականին:

«Նման տեմպերով չենք հասցնի 6 մարզադաշտ կառուցել մինչ Կոնֆեդերացիայի գավաթը: Դեռ ոչ մի մարզադաշտ պատրաստ չէ: ՖԻՖԱ-ն նշանակել է աշխատանքների ավարտման վերջնաժամկետը: Այն մարզադաշտերը, որ կառուցված կլինեն ժամանակին, կներգրավվեն մրցաշարին», – Վալկի խոսքերն է փոխանցում World Football-ը:

Ավելացնենք նաև, որ ՖԻՖԱ-ի հաջորդ ստուգումների ժամանակ Բրազիլիան պետք է ավարտած լինի աշխատանքների 80%-ը:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031