Շվեդիայի հավաքականը ստիպեց վարչապետին թռչկոտել (տեսանյութ)
Շվեդիայի հավաքականի անհավանական արդյունքն անչափ ուրախացրել է մարզադաշտում գտնվող Շվեդիայի վարչապետին։ Հիշեցնենք, որ երեկ Աշխարհի առաջնության որակավորման փուլի Գերմանիա – Շվեդիա հանդիպման ժամանակ հյուրերը, պարտվելով 4 գնդակի տարբերությամբ, ընդամենը 28 րոպեում կարողացել են հավասարեցնել հաշիվը։
Խաղին ներկա Շվեդիայի վարչապետ Ֆրեդրիկ Ռեյնֆելդը սկզբում հանգիստ դիտել է խաղը, սակայն երբ շվեդները մեկը մյուսի հետևից գոլեր են խփել գերմանացիները դարապասը, Ռեյնֆելդը նույնիսկ մի պահ մոռացել է Մերկելի ներկայության մասին։ Խաղից հետո վարչապետը պատմել է, որ 4։0 հաշվի ժամանակ գերմանացիները սկսել են խոսել, թե լավ կլինի, եթե շվեդները գոնե հեղինակության գնդակ խփեն։ Ըստ վարչապետ, գերմանացի պաշտոնյաները 3։0, 4։0 հաշվի ժամանակ արդեն ֆուտբոլ չէին նայում, այլ զրուցում էին այլ թեմաներով։ Բայց․․․
Այս մասին հաղորդում է TheFootballAuthoruty.com կայքը։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը