
Հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում արգելվելու է վարել տրանսպորտային միջոց

ՀՀ Կառավարությունը իր վաղվա նիստում քննարկելու է վարորդական իրավունք ունեցող, ինչպես նաև վարորդի թեկնածու համարվող անձանց բժշկական հավատարմագրման իրականացման կարգը, բժշկական հավատարմագրման տեղեկանքի ձևը և այն հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում արգելվում է վարել տրանսպորտային միջոց։
Ըստ որոշման նախագծի, վարորդական իրավունք չի տրամադրվում հետևյալ հիվանդությունների առկայության դեպքում՝ աչքի բացակայություն, վերին կամ ստորին վերջույթի, դաստակի կամ ոտնաթաթի բացակայություն, շարժումները սահմանափակող` դաստակի կամ ոտնաթաթի ձևախախտում, ինչպես նաև ձեռքերի մատների կամ ֆալանգների ձևախախտումներ և արատներ, որոնք հանգեցնում են վերջույթի ֆունկցիաների խիստ խանգարման, բացառությամբ անձի հնարավորություններին հարմարեցված տրանսպորտային միջոցներ վարելու դեպքերի: