
Գևոր – Վլասով մենամարտը կկայանա նոյեմբերի 5-ին

2-րդ միջին քաշային կարգում Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Խորեն Գևորը նոյեմբերի 5-ին Մոսկվայում կմենամարտի WBC Baltic տարբերակով չեմպիոն 26-ամյա ռուս բռնցքամարտիկ Մաքսիմ Վլասովի հետ: Այս մասին հաղորդում է AllBoxing-ը:
Վլասով – Գևոր մարտը պետք է կայանար սեպտեմբերի 8-ին` Կլիչկո – Չար մարտից առաջ, սակայն այն ժամանակ Վլասովի թիմն ինչ-ինչ պատճառաբանություններով հրաժարվեց այդ մարտից:
Հիշեցնենք, որ Գևորը վերջին անգամ ռինգ է դուրս եկել նախորդ տարվա ապրիլին և հայ բռնցքամարտիկը դեռ երկար կհիշի Ռոբերտ Շտիգլիցի հետ այդ սկանդալային մենամարտը, որի ժամանակ նա հարվածեց ռինգի մրցավարին ու 6 ամսով որակազրկվեց:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը