Բաժիններ՝

Հենրիխ Մխիթարյանը` շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ. Calciomercato (տեսանյութ)

Իտալական Calciomercato հայտնի մարզական պարբերականը յուրաքանչյուր շաբաթ ներկայացնում է անցած 7 օրերի լավագույն ֆուտբոլիստին և հատուկ բաժնում պատմում նրա մասին: Այս անգամ իտալացի մասնագետների ուշադրությանն է արժանացել Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» առաջատար Հենրիխ Մխիթարյանը:

«Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ. Հենրիխ Մխիթարյան» վերնագրված հոդվածում մեր գործընկերները ներկայացնում եմ Մխիթարյանի անցած ճանապարհը, հատուկ ուշադրություն են հրավիրում նրա` իտալիայի դարպասը խփած գոլին և նշում, որ Հայաստանի հավաքականում շատ են երիտասարդ բարձրակարգ ֆուտբոլիստները (Արտակ Եդիգարյան, Կառլեն Մկրտչյան, Էդգֆար Մանուչարյան, Յուրա Մովսիսյան), սակայն 23-ամյա Մխիթարյանը առանձնանում է բոլորից և իսկական առաջատար է: Հոդվածի ավարրտին ներկայացված է նաև` ինչպես է Հենրիխը գրավում Ջանլուիջի Բուֆոնի դարպասը.

Մենք կանք նաև Ֆեյսբուքում, միացե՛ք մեր էջին։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս