Բաժիններ՝

Լավագույն ֆուտբոլիստ եմ համարում Մեսսիին. Չավի

Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Չավին խոսել է Ֆրանսիայի հավաքականի հետ առաջիկա հանդիպման մասին, ինչպես նաև պատմել է, թե ում է համարում «Ոսկե գնդակի» ամենաարժանի թեկնածու:

«Ֆրանսիայի հետ խաղում, ամենայն հավանականությամբ, կորոշվի խմբի հաղթողը: Ինչ վերաբերում է արդեն ձանձրացնող հարցին այն մասին, թե ում շնորհել «Ոսկե գնդակը», ապա կասեմ, որ Իկեր Կասիլյասը և Անդրես Ինյեստան իմ ընկերներն են և հրաշալի ֆուտբոլիստներ: Սակայն լավագույնը համարում եմ Մեսսիին: Կարծում եմ՝ դրա համար ոչ մեկը չի նեղանա ինձնից», – Չավիի խոսքերը մեջբերում է El Mundo Deportivo-ն:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031