
ՖԻՖԱ-ն Ռեալի փոխարեն կվճարի Մարսելոյի 3 ամսվա աշխատավարձը

ՖԻՖԱ-ն վերականգնողական կուրսերի ընթացքում Մադրիդի «Ռեալի» փոխարեն պետք է վճարի թիմի պաշտպան Մարսելոյի աշխատավարձը, ով վնասվածք է ստացել` հանդես գալով ազգային հավաքականի կազմում: Նշենք, որ ըստ բժիշկների` 3 ամիս կպահանջվի նրա ապաքինման համար:
Համաձայն նոր կանոնների` եթե ակումբը կորցրել է ֆուտբոլիստին 4 շաբաթից ավել ժամանակով, ապա իրավունք ունի ՖԻՖԱ-ից պահանջել լուծել ֆուտբոլիստի աշխատավարձի խնդիրն այն ընթացքում, երբ նա վերականգնողական կուրս է անցնում:
Դրանով հանդերձ, ամենօրյա առավելագույն աշխատավարձի վճարումը չի կարող անցնել 20.548 եվրո: Հաշվի առնելով, որ Մարսելոյի աշխատավարձը կլազմում է տարեկան 2.3 մլն եվրո, ՖԻՖԱ-ն ակումբին մեկ օրվա համար 6.300 եվրո կփոխհատուցի: Հաղորդում է Marca-ն:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը