Բաժիններ՝

Դժվար է պահպանել կենտրոնացվածությունն Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն դառնալուց հետո. Ինյեստա

Իսպանիայի հավաքականի և «Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան վստահ է, որ իրենք 2014 թվականի Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղղեգիր ձեռք կբերեն:

«Դժվար է կենտրոնացվածություն պահպանել Աշխարհի և Եվրոպայի խաղերը հաղթելուց հետո: Նույն ֆուտբոլիստներն են հանդես գալիս, այնպես որ մենք պետք է եզրափակիչ փուլի ուղղեգիր ձեռք բերենք: Կարևոր է, որ այս թիմը ձևավորվել է երիտասարդ տարիքում, և սա հիմա մեզ շատ է ձռնտու: Ուրախ եմ հավաքականի կազմում հանդես գալու համար:

Ֆրանսիայի հետ կայանալիք հանդիպումը շատ կարևոր է, քանի որ մեզ դիմակայելու է խմբից դուրս գալու մեր հիմնական մրցակիցը»,- ֆուտբոլիսրտի խոսքերն է փոխանցում Goal.com-ը:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031