Բաժիններ՝

Կկանգնեցնեմ Բալոտելիին. Կյաեր

Դանիայի հավաքականի պաշտպան Սիմոն Կյաերը չի վախենում Մարիո Բալոտելիի հետ մրցակցությունից:

«Վստահ եմ, որ Իտալիայի հավաքականի հետ հանդիպման ժամանակ լավ հանդես կգամ և Մարիոյին մեր դարպասը գրավելու հնարավորություն չեմ տա: Կարիերայիս ընթացքում շատ անվանի հարձակվողներին եմ դիմակայել և չեմ կարծում, որ Բալոտելին ինչ-որ բանով առանձնանում է: Բոլորս գիտենք նրա հնարավորությունների մասին: Կարելի է ասել, որ նա Իտալիայի հավաքականի՝ Եվրո 2012-ում հաջողության կերտողներից մեկն էր: Մրցակցի կազմում բավականին բարձրակարգ խաղացողներ կան, և ճիշտ չէ ուշադրությունը միայն Բալոտելիի վրա սևեռել: Ես կկանգնեցնեմ Մարիոյին», –  ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում  Goal.com-ը:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031